Փսայքեմփը Գյումրիում

մեջբերում Հոգեճամբարական գրառումների մատյանից․

Գյումրեցիները հայտնի են իրենց հետաքրքրությամբ հոգեբանության հանդեպ։
Այդպես, 1795 թվականին Կումայրիում տեղի ունեցավ առաջին ոգեբոլորակը։ Ապա 1905 թվականին իրականացավ Ալեքսանդրապոլի հանրահայտ духiсборѢ֊ը։ Արդեն 1985 թվին Լենինականում անցկացրեցին կոմսոմոլական պսիխոլագերը։ Եվ ահա 2015 թվականին Գյումրիում կազմակերպվում է հոգեճամբարը։

ժամ՝ Օգոստոսի 1֊ին և 2֊ին,12։00֊ից մինչև 17։00֊ն
Տեղ՝ Թատերական հրապարակի ետնամասում, «Կազա» հիմնադրամի Գյումրվա կենտրոնի շենքում, Շահումյան 69 հասցեով,
կրկին հոգեբանում ու հոգեբանվում ենք ^_______^

միջոցառումը ֆբ֊ում
Փսայքեմփի մասին ավելի շատ իմանալու համար բզբզեք էս կայքը բայց նեղված կբզբզեք, որովհետև ողջ արևակենտրոն գալակտիկայում վերջինն եք, ով տեղյակ չէր ։Դ
հարցեր տալու, թեյի հրավիրելու ու բամբասելու համար զանգահարեք 055 54 32 21 կամ 055 42 00 27 կամ էլ գրեք մեր մեյլին՝ psycamp@psycamp.am

Ցանկալի, բայց ոչ պարտադիր գրանցման համար անցեք այս կողմ։

Այս տարի մեզ աջակցում է Կազայի Գյումրու կենտրոնը՝ մեծահոգաբար տրամադրելով չկոնֆերանսն անցկացնելու տեղ, ինչի համար մենք անչափ շնորհակալ ենք։

Անհամբեր սպասեք նորությունների և թարմացնումների, որովհետև նորություններ լինելու են, այն էլ ինչպիսի՜ն։

Advertisements
Posted in Միջոցառում | Tagged , , , , , , , , , | Leave a comment

Հավես հոգեբանություն․ Ռորշախի թանաքաբծերը

ու նորից հարցնելու ենք հավես ունենալ֊չունենալու մասին, որովհետև Հավես հոգեբանությունը շարունակվում է ու հաջորդ հանդիպումը կլինի Ռորշախի թանաքաբծերի մասին, ոնց երևի արդեն իմացաք վերնագրից ։)

Հանդիպում ենք ԵՊՀ 8-րդ մասնաշենքում, նոյեմբերի 25-ին, 14:30:

Հանդիպումը կվարի Գևորգ Սիմոնյանը, որ Հայաստանում թերևս ամենաշատն է տեղյակ Ռորշախի մեթոդիկայից։

Ռորշախ―Գևորգ―ինսայթ―հոգեբանություն

միջոցառումը դիմագրքում /ֆբ/

Posted in Միջոցառում | Tagged , , , , , , , , , , , , , , , , , | Leave a comment

Փսայքեմփ Վանաձոր #1 ;)

դե, ի՞նչ ասենք ։Ճ
հա, հա, էլի փսայքեմփվում ենք
էս անգամ հոգեբանվում ենք Վանաձորում ։ՃՃ

ընկեր֊մընկեր վերցնում ես գաս, չէ՞
դե գիտես ինչ անել, մեզնից գրանցման հղումը ։Ճ

մեզ օգնում ա «ՀԿ Կենտրոն»֊ը ու լինելու ենք այ ստեղ
նոյեմբերի 22-ին ու 23-ին

գիշերակաց, սնունդ, չըստեր չենք տրամադրում ու եթե ընդեղ ծանոթ֊բարեկամ չունես, ում տանը կարող ես մնալ, ձեն հանի մեր էլ․ հասցեին psycamp@lab.am , փորձենք ուղղորդել ։Ճ

ո՞նց, դու դեռ չգիտես Փսայքեմփն ի՞նչ ա։ Վայ֊վայ֊վայ։ Փսայքեմփը ոչ֊ֆորմալ կոնֆերանս ա, հոգեբանության մասին։ Սա նշանակում է, որ միջոցառման բովանդակությունը ստեղծում են հենց մասնակիցները չկոնֆերանսի ընթացքում, նախօրոք ոչ մեկ բացի աստվածներից չգիտի ժամատախտակը ինչով կլցվի։ Այսինքն՝ դու գալիս ես Վանաձոր, առավոտյան մտածում ես, որ հեչ էլ հավես չունես ելույթ ունենալու, գնում ես ուղղակի լսել֊քննադատելու։ Բաաաայց, հասնում ես տեղ ու հավեսդ նենց ա տալիս, որ որոշում ես պատմել մարդկանց քո տատիկի ասացվածքների մեջ հոգեբանական օրինաչափությունների մասին կամ թե ոնց մի քանի օր առաջվա ֆիլմը քեզ ցույց տվեց մարդկության մոտ էմոցիաների արտահայտման խնդիրները կամ հոգեբանության վերաբերող ցանկացած այլ թեմայով։ Միջոցառման սկզբում կա ազատ ժամատախտակ, ուր առանձնացված են կես ժամանոց ելույթների տեղեր ու մասնակիցները արդեն իրենք են գրանցում իրենց ելույթները։ Փսայքեմփին մասնակցելը իհարկե անվճար է։

դե մինչ ;Ճ եթե ուզում ես հետո քեզ գտնել թույն ֆոտոներում ։Դ

նյութը վերցված է փսայքեմփի պաշտոնական կայքից  այնքանով, ինչքանով Փսայքեմփը կարող է պաշտոնական կայք ունենալ ։ՃՃ

Posted in Միջոցառում | Tagged , , , , , , , , , , , , , | Leave a comment

մուլտեր հոգեբանության մասին

ողջո՜ւյն, հոգեբանասեր հասարակություն
մենք ուզում ենք հոգեբանության մասին պատմող կարճ մուլտերի շարք նկարել, ու եթե դուք պատասխանեք այս հարցարանի հինգ հարցին, մեզ կօգնեք կողմնորոշվել թեմաների ընտրության հարցում։
խնդրում ու պնդում ենք, որ տարածեք ձեր ընկերների ու ծանոթների մեջ, միգուցե իրանց վաղուց ինչ֊որ հարց էր հուզում հոգեբանության մասին ։Ճ

վիա http://psycamp.am/

Posted in Uncategorized | Leave a comment

Փսայքեմ Շուշի 2014

Այո, Ինսայթը ունի հաջորդ-երկրորդ ֆինանսավորվող ծրագիրը ։Ճ
Այն ֆինանսավորվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից։
Միջոցառման մասին շատ ավելի մանրամասն կարդացեք միջոցառման կայքումՓսայքեմփ_psycamp_artsakh

միջոցառման շրջանակում համագործակցում ենք տարբեր հ/կ-ների և կազմակերպությունների հետ․ «Արցախակերտում», «Էոս» հոգեբանության զարգացման հիմնադրամ, «Սատար», ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոն։

Image | Posted on by | Tagged , , , , , , , , , , , , , | Leave a comment

Փսայքեմփ 14 երևան․ բան չմնաց ։]

ոչ ֆորմալ հոգեբանվելու ու հոգեբանելու համար կա Փսայքեմփի տարբերակը։
փսայքեմփը բավական «դասական» չկոնֆերանս ա :]

էդ ի՞նչ ա
էդ միջոցառում ա, որ ամբողջովին ազատ ա․ կա լոկալիզացված տեղ ու վայր, կան հատկացված ելույթաժամեր, բայց կոնկրետ ով ա ելույթ ունենալու ու կոնկրետ ինչի մասին շատ հայնի չի մինչև գրանցման պահը ։Ճ

ահա էս տարվա մեջ կան մի քիչ փոփոխություններ կայունոտ բաներ, բայց ազատությունը մնում է ;Ճ
psycamp14_day1 psycamp14_day2.png

ինչպես նաև ջրիկ նախապատրաստական վիդեոներից առաջինը

սօ, մայիսի 24, 25 չգրասենյակում , չմոռանաք գրանցվել ։ՃՃ

ինչպես հասնել՝ https://www.youtube.com/watch?v=iep8zfO4cK0

Posted in Միջոցառում | Tagged , , , , , , , , | Leave a comment

wiki+հավես հոգեբանություն

wiki+հավես հոգեբանություն

ահա, սպասում ենք ձեզ :Ճ
https://hy.wikipedia.org/wiki/Վիքիպեդիա:Համագործակցություն_հոգեբանների_հետ
https://www.facebook.com/events/720632617948023/

 

Image | Posted on by | Tagged , , , , | Leave a comment